Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի անձի, որը մեղադրվում է կեղծ ՊՇՌ թեստ պատրաստելու ու իրացնելու մեջ:
Հետաքննական ծառայության տեղեկությամբ մեղադրյալը երկու հետաքրքրված անձի համար՝ Իմերեթիի շրջանում տեղակայված բժշկական հաստատության անունից, առանց համապատասխան լաբորատոր հետազոտության, 200 լարիի դիմաց պատրաստել է ՊՇՌ թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ:
Հետաքննական ծառայության տեղեկությամբ, առգրավված են մեծ քանակով, նախապես ստորագրված ու հաստատված չլրացված փաստաթղթեր: Ֆինանսների նախարարության հետաքննական հաստատությունում հայտարարում են, որ փորձում են պարզել, թե ով է ներգրավված եղել այս գործում բացի կոնկրետ մեկ անձից: