Վրաստանն այսօր կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է:
Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին:
Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկի հետևանքով մի բուժքույր մահացավ:
Տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի Առողջապահության նախարարը հանդիպումներ է սկսել շրջաններում: Նախօրեին, օրինակ, եղել է Սաչխերեում ու պատվաստվել, իր օրինակը ցույց տալու ու պատվաստման անվտանգության մասին խոսելու նպատակով:
Վաղվանից՝ մարտի 25-ից կպատվաստվեն նաև 65+ տարիքային կատեգորիայի անձինք: