«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ իրավական վեճը ` խոսքի ազատության տեսանկյունից անհանգստությունների տեղիք է տալիս:
Այս մասին ասվում է «Amnesty international»՝ միջազգային կազմակերպության հետազոտությունում, որը վերաբերում է 2015 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը: Փաստաթղթում նշված է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ, այս պահին անազատության մեջ գտնվող Գիգի Ուգուլավայի գործը: Ինչպես նաև առանձին նշվում է ԼՀԲԹ համայնքի իրավունքների շուրջ ներկայում զարգացող գործընթացները:
Զեկույցն անդրադառնում է նաեւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ Ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի փաստերին: «Amnesty international» -ի ` փետրվարի 23-ին հրապարակված տարեկան հաշվետվության` Վրաստանին վերաբերող հատվածում, նշված դեպքերում Ներքին գործերի նախարարության և Գլխավոր տեսչության կողմից հետաքննությունը ոչ արդյունավետ է որակվել: