Ազգային ժողովրդավարական ինստիտուտը՝ NDI-ը, նոր հետազոտության արդյունքներ է հրապարակել, որտեղ ներկայացված են բնակչության կարծիքները հիմնականում երկու հարցի՝ պանդեմիայի ու քաղաքական զարգացումների շուրջ:
Պանդեմիայի դեմ պայքարի մասին
Այսպես, հարցված բնակչության 68%-ը գտնում է, որ Վրաստանի կառավարությանը հաջողվել է պայքարել կորոնավիրուսի դեմ, 27%-ը համաձայն չէ այս կարծիքի հետ:
Իշխող կուսակցության աջակիցների 93%-ը դրական է գնահատել կառավարության` պանդեմիայի դեմ պայքարը:
Հետազոտության համաձայն, հարցվածների 50%-ը գտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսին ի պատասխան կառավարության կողմից մշակած տնտեսական պլանն արդյունավետ է, 37%-ը համամիտ չէ այս տեսակետի հետ:
Փետրվարին իրականացված հարցման արդյունքների համաձայն, կառավարության կողմից որևէ տեսակի ֆինանսական օգնություն չի ստացել հարցվածների 60%-ը:
Պատվաստումների մասին
Հարցվածների 53 տոկոսը հայտարարել է, որ չի պատրաստվում պատվաստվել: Պատվաստվելու ցանկություն է հայտնել հարցվածների 35 տոկոսը, 12 տոկոսը՝ դեռ չի կողմնորոշվել:
Պատվաստվելուն դեմ արտահայտվողների 48 տոկոսը հայտարարել է, որ պատվաստման գործընթացին չի վստահում, 20 տոկոսի կարծիքով՝ պանդեմիան կհաղթահարեն առանց պատվաստման: Առողջության հետ կապված խնդիրների պատճառով պատվաստվել չի պատրաստվում հարցվածների 10 տոկոսը: 6 տոկոսի կարծիքով՝ պատվաստումն այլ նպատակով է արվում, 5 տոկոսն էլ, առհասարակ, դեմ է պատվաստմանը:
Ո՞ւմ են վստահում քաղաքացիները
Հարցվածների 74%-ը պատվաստման մասին տեղեկատվության հետ կապված վստահում է բուժաշխատողների տարածած տեղեկությանը, 19%-ը՝ ոչ:
62%-ը կորոնավիրուսի հետ կապված տեղեկության հարցի շուրջ վստահում է իշխանության տեղեկատվությանը, 30%-ը՝ չի վստահում իշխանությանը:
ԶԼՄ-ների հանդեպ վստահություն ունեն հարցվածների 56%-ը, լրագրողներին չի վստահում 34%-ը:
Եկեղեցու կողմից պատվաստմանը վերաբերող լուրերին վստահում է հարցվածների 47%-ը, 15%-ը եկեղեցու նկատմամբ անվստահություն է հայտնել, 33%-ը հոգևոր անձանցից կորոնավիրուսի հետ կապված տեղեկություն չի ստանում:
Տնտեսական վիճակի մասին
Բնակչության 13%-ը պանդեմիայի ընթացքում կորցրել է աշխատանքն ու գործազուրկ է: 43%-ը չէր աշխատում պանդեմիայից առաջ, հիմա էլ գործազուրկ է, 27%-ը չի կորցրել աշխատանքը, ոչ էլ կրճատվել է աշխատավարձը:
Նշված հետազոտությունն իրականացվել է փետրվարի 17-24 -ն ընկած ժամանակահատվածում` ամբողջ Վրաստանի մասշտաբով: Հարցմանը մասնակցել է 2,024 քաղաքացի, հարցումն իրականացվել է հեռախոսազրույցերի միջոցով:
Հետազոտությունն իրականացվել է Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ` CRRC Վրաստան կազմակերպության կողմից։