Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ելնելով այն բանից, որ երկրում դիմակ կրելու ցուցանիշը նվազագույնի է հասցվել, քաղաքացիները չեն պահում սոցիալական հեռավորություն, չի բացառվում, որ երկրում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը:
«Մենք սպասում էին այս ամենին: Յուրաքանչյուր սահմանափակումների վերացումից առաջ առավելագույնը հայտարարում էին, որ կարևոր է զգուշություն պահպանել, որպեսզի սահմանփակումները վերացած մնան երկար ժամանակով»,- հայտարարել է Տիկարաձեն` հավելելով, որ վրաց հասարակությունը շատ շուտ մոռացավ երկրում ինչ իրավիճակ էր նախորդ տարեվերջին:
Վրաստանում այսօր գրանցվել է վերջին շրջանում կորոնավիրուսի ամենաբարձր օրական դրականության ցուցանիշը՝ 2,75%:
Երկում արդեն մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում պատվաստվել է ավելի քան 3800 բուժաշխատող: Այսօր հայտնի դարձավ, որ մարտի 25-ից երկրում պատվաստվելու հնարավորություն կունենան նաև 65 տարեկանից բարձր անձինք: