Վրաստանի ԿԳ նախարարության գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ 2021 թվականին անցկացվող քննությունների համար գրանցված դիմորդների թիվը:
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է.
- Միասնական ազգային քննությունների համար՝ շուրջ 19200 դիմորդ,
- Ուսանողների գրանտային մրցույթի համար՝ շուրջ 1000 ուսանող,
- Մագիստրոսական քննությունների համար՝ ավելի քան 3 400 դիմորդ,
- Ուսուցիչների քննությունների համար՝ շուրջ 1400 դիմորդ: Այս ցանկում են նաև 2020 թվականին գրանցված ուսուցիչները:
Քննություններին գրանցվելու համար մնում է 10 օր: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում բոլոր դիմորդներին գրանցվել նշված ժամկետներում և չթողնել վերջին օրվան։
Գրանցումը հասանելի է միայն առցանց տարբերակով` գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի կայքում` online.naec.ge: Գրանցվել հնարավոր է մինչև մարտի 31-ը ժամը 18:00-ն: