Մարտի 21-ի երեկոյան, չնայած Վրաստանում երեկոյան ժամերին սահմանված տեղաշարժի արգելքին Մառնեուլի քաղաքում մի քանի տասնյակ քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Նովրուզ Բայրամի տոնն են նշել:
Մառնեուլիի քաղաքապետարանի դիմաց հավաքված մարդիկ ժամը 21:00-ից հետո կրակ են վառել, երգեր միացրել, պարել ու քաղցրավենիքներ են բաժանել, ինչից հետո քայլերթ են կատարել քաղաքում և ավարտել միջոցառումը մոտավորապես ժամը 23:00-ին:
Ավելի վաղ ադրբեջանական թեմի մի շարք ակտիվիստներ նամակով դիմել էին կառավարություն խնդրանքով, որպեսզի մարտի 21-ին Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ չեղարվի այսպես կոչված «պարետային ժամը», որպեսզի նրանք կարողանան լիարժեք նշել իրենց համար կարևոր տոնը: Սակայն կառավարությունը մերժել էր նրանց՝ հայտնելով, որ մարդաշատ հավաքները չեն նպաստի երկրում համաճարակային իրավիճակի կայուն մնալուն:
Ես սփյուռք չեմ. Էթնիկ փոքրամասնություններն՝ ընդդեմ իշխանության որոշումների