Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում:
Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու: Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն բազմապրոֆիլ հիվանդանոցների վրա:
Պատվաստման գործընթացն ընդհատվել է նաև Աջարիայի 4 շրջաններում` Խելվաճաուրի, Կեդա, Շուախեվի, Խուլո:
Հիշեցում.
- Մարտի 15-ից սկսեցին պատվաստել
- Մարտի 18-ին գրանցվեց առաջին ծանր կողմնակի ազդեցությունը. 27 ամյա բուժքույրն ընկավ կոմայի մեջ
- Մարտի 19-ին Նա Թբիլիսիի համալսարանական կլինիկայում մահացավ
- ՆԳՆ-ն քրեական գործ հարուցեց. հետաքննություն սկսվեց` անզգուշությամբ առողջությանը վնաս հասցնելու փաստով
- Կառավարությունը քննարկեց ու որոշեց շարունակել պատվաստման գործընթացը
Ներկայումս Վրաստանում պատվաստվել է մոտ 4000 բուժաշխատող, 5.500-ը գրանցվել ու սպասում են իրենց հերթին: