Պատվաստումից հետո կոմայում հայտնված ախալցիխեցի բուժքրոջ վիճակն այս պահին բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Նախօրեին Վրաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստման առաջին ծանր կողմնակի ազդեցությունը: 27-ամյա բուժքույրը, որը մինչ պատվաստվելը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարևորել էր պատվաստված լինելը, հորդորել էր բոլորին պատվաստվել, պատվաստումից կես ժամ անց կոմայի մեջ է ընկել, ավելի ուշ մայրաքաղաք տեղափոխվել:
Նրա կյանքի համար պայքարում են Թբիլիսիի 1-ին համալսարանական կլինիկայի մասնագետները: Նախօրեի ուշ երեկոյան կլինիկայի տնօրենն ասել էր, որ երիտասարդ բուժաշխատողի կյանքը փրկելու համար ամեն ինչ արվում է ու կարվի: Վրաստանի առողջապահության նախարարության կարգավորող գործակալությունը դեպքի հետ կապված քննություն է սկսել:
Վրաստանում պատվաստել սկսել են մարտի 15-ից: Նախօրեին առողջապահության նախարարությունը որոշեց, որ AstraZeneca-ով կշարունակեն պատվաստել:
Ինչ էր կատարվել`