Վրաստանի Հիվանդությունների վերահսկան ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հատուկ մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ախալցիխեում տեղի ունեցած դեպքին, որի ընթացքում Astrazeneca պատվաստանյութով պատվաստված 27-ամյա բուժքույրը պատվաստումից րոպեներ անց վատ է զգացել ու կոմայի մեջ ընկել:
Գամկղրելիձեն հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է պատվաստումից առաջին լուրջ կողմնակի ազդեցությունը:
«Մամլո ասուլիսի հիմնական նպատակն այն է, որ հայտնենք առաջին լուրջ կողմնակի ազդեցության մասին: Պատվաստումը և ցանկացած դեղ ապահովագրված չէ կողմնակի ազդեցություններից: Պատվաստման դեպքում կան թեթև կողմնակի ազդեցություններ, կան նաև լուրջ դրսևորումներ: Ամենալուրջ կողմնակի ազդեցությունը կարող է լինել անաֆիլակսիկ ռեակցիան, ինչը զարգանում է 15-20 30 րոպեում»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Այս թեմայով՝
Ախալցիխեում բուժքույրն ընկել է կոմայի մեջ. ենթադրվում է` պատվաստվելուց