Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ առաջիկայում երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս մի քանի սահմանափակում կվերացվի:
Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել՝
- ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների և կինոթատրոնների աշխատանքը,
- ռեստորաններում մարտի 19-ից թույլատրել կենդանի երաժշտությունը։
Ինչպես նաև, մարտի 28-ին կայանալիք Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների 30 տոկոսը հնարավորություն կունենա դիտել խաղը «Դինամո» մարզադաշտում :
Երկրպագուների 30 տոկոսը կկարողանա հաճախել նաև Ձյուդոյի մրցույթին:
Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: