Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 300 գյուղի ամբուլատորիա համալրել համապատասխան բժշկական սարքավորումներով:
Առողջապահության ոլորտի բարեփոխումների շրջանակներում պետական բյուջեով կֆինանսավորվի գյուղական ամբուլատորիաների համալրումը: Հրամանագիրը, որի հիման վրա կկատարվեն բժշկական սարքավորումների գնումներ, կառավարությունը կհաստատի այսօրվա նիստում:
«Առողջապահության նախարարի նախաձեռնությամբ այս տարի կհամալրվի շուրջ 300 գյուղական ամբուլատորիա, ինչը կբարելավի բուժանձնակազմի աշխատանքային պայմանները, ինչպես նաև առաջնային առողջապահության ծառայությունները», — հայտարարել է Ղարիբաշվիլին: