Սննդամթերքի ազգային գործակալության Աջարիայի տարածաշրջանային ստորաբաժանումը Բաթումիի ագրարային շուկայի մերձակայքում հայտնաբերել է անհայտ ծագման ձիու և տավարի ավելի քան 500 կգ ուտելու ոչ պիտանի միս:
Ըստ Սննդամթերքի ազգային գործակալության՝ միսը կնքված է և կոչնչացվի գործակալության տեսչական խմբի հսկողության ներքո:
Գործակալության տեղեկատվությամբ՝ օրենքը նախատեսում է, որ անասունները պետք է մորթել սպանդանոցներում, իսկ վաճառքի ընթացքում միսը պետք է անասնաբուժական վերահսկողության փաստաթուղթ ունենա: