Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով:
Նախագահի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Նախագահը կոչ է անում պատասխանատու աշխատանք ունեցող բոլոր անձանց պատվաստվել»:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է: Մարտի 15-ի դրությամբ երկրում պատվաստվել է 668 բուժաշխատող: Մարտի 15-ի ժամը 20:00-ի դրությամբ booking.moh.gov.ge կայքում գրանցվել է 4202 բուժաշխատող։
Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի քան 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից: