Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում շուտով կբացվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
Օլավերդում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
Այժմ ընթանում է խմբակավարի ընտրության գործընթաց: Թափուր աշխատատեղի մասին հայտարարությանը հնարավոր է ծանոթանալ այստեղ: