Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2018-2019թթ. գործունեության աուդիտ է անցկացվել: Աուդիտի ծառայության հրապարակած փաստաթղթերում առանձին ուշադրության են արժանացել ֆինանսական խախտումները՝ մունիցիպալիտետը չի կարողացել ապահովել կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացնելը կամ ավարտին հասցնելը: Ըստ աուդիտի, քաղաքապետարանը 1,2 մլն լարիի չափով ոչ արդյունավետ ծախս է արել:
Այսպես, փաստաթղթերում նշված է, որ մի քանի գյուղում ամբուլատորիաների կառուցման համար 696,6 լարի է ծախսվել, մինչդեռ դրանք չեն գործում: Շենքերը համապատասխան կերպով կահավորված չեն:
Աուդիտի հաշվետվության համաձայն, 351,9 լարիի արժողության սպորտային, կրթական և այլ նպատակի ենթակառուցվածքային նախագծերը չավարտված կամ չկիրառվող են:
2019 թ․ ագրարային շուկայի կառուցման վրա ծախսվել է 153 հազար լարի, չնայած այն չի գործում:
Փաստաթղթերում խոսվում է նաև մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորված համակարգչային խմբակի մասին, որի համար, ի դեպ, հատկացվել է 120 հազար լարի: Շեշտը դրվում է նրա վրա, որ այս խմբակում համակարգիչ չկա: Աուդիտի ծառայությանը պատասխանատու անձինք չեն կարողացել փաստարկներ ներկայացնել, թե որքանով արդյունավետ է կազմակերպության կողմից այս ուղղությամբ իրականացված աշխատանքը, կամ դրա վրա ծախսված ռեսուրսները: