2020 թվականին Վրաստանում ներքին տուրիզմի միջին ամսական քանակն անկում է գրանցել 9.5%-ով ու կազմել 480.4 հազար այց: Այս մասին ասվում է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ Geostat-ի տարածած տուրիզմին վերաբերող հետազոտությունում:
Geostat-ի տվյալներով, 2020-ին Վրաստանի տարածքում 15 և ավելի բարձր տարիքի տեղական այցելուների միջին ամսական քանակը 910.8 հազար է, որոնք երկրի տարածքում մեկ միլիոն այց են կատարել, ինչը 8.3 տոկոսով պակաս է նախորդ՝ 2019-ից։
Հետազոտության համաձայն, այցելուների 39.2 տոկոսը Թբիլիսիի բնակիչներ են,12.8 տոկոսը՝ Իմերեթիից, Ռաճա-Լեչխումիից ու Քվեմո Սվանեթիից, 12 տոկոսը՝ Քվեմո Քարթլիից: Մնացած շրջաններում համեմատաբար ցածր ցուցանիշ է արձանագրվել:
Անցած տարի իրականացված այցերից մեծ մասի հիմնական նպատակը եղել է ընկերներին կամ բարեկամներին այցելելը:
Ինչ վերաբերում է ամսական ծախսերին՝ միջինում ներքին տուրիզմի ժամանակ ծախսված գումարը սահմանվել է 147.1 մլն լարի: Այս ցուցանիշն էլ 4.2 տոկոսով է քիչ 2019-ից: