Մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 159 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 275 148 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 13 730 թեստավորում, որից 9 275-ը հակամարմինների թեստով, 4 455-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 328 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 3 650:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.16%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.41%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 89
- Աջարիա — 10
- Իմերեթի — 23
- Քվեմո Քարթլի — 3
- Շիդա Քարթլի — 12
- Գուրիա — 10
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 6
- Կախեթի — 3
- Մցխեթա Մթիանեթի — 1
- Սամցխե-Ջավախեթի — 1
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: