Ապրիլի 1-ից Թբիլիսիի նոր միկրոավտոբուսների ուղեվարձը կլինի 50 թեթրի (15 ԱՄՆ ցենտ) 80-ի փոխարեն:
Միկրոավտոբուսներում կգործեն նաև այն արտոնությունները, որոնք կան ավտոբուսի ու մետրոյի դեպքում. այսուհետ միկրոավտոբուսով երթևեկելուց հետո ևս 1,5 ժամվա ընթացքում այլ տրանսպորտային միջոցից օգտվելն անվճար կլինի: Որոշ կատեգորիաներ հնարավորություն կունենան անվճար երթևեկել.
- Թբիլիսիում հաշվառված` տեսողության խնդիր ունեցող ուղևորներ և ուղևորության ընթացքում նրանց ուղեկցող անձը
- Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ
- Այլ երկրների տարածքում ռազմական գործողությունների մասնակից վետերաններ
- Զինված ուժերի վետերաններ
- Դպրոցականներ
- ՆԳՆ տեսուչներ
Հատուկ արտոնություններ են նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքների անդամների համար։
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է մեկ տարվա ընթացքում լիովին թարմացնել մայրաքաղաքի ավտոպարկը: Ներկայումս Թբիլիսին սպասարկում է 1800 միկրոավտոբուս: Օրվա ընթացքում ավելի քան 600 հազար մարդ է օգտվում միկրոավտոբուսներից:
Այս թեմայով կարդացեք նաև`