Վրաստանի ազգային վիճակագրության նախնական տվյալներով՝ նախորդ տարում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակը կտրուկ նվազել է:
2019 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը ըստ վիճակագրության կազմել է 1 310,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին ցուցանիշը նվազել է 52,9 տոկոսով և կազմում է 616,9 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ ցուցանիշը ավելի ցածր է, քան 2009 թվականին՝ Վրաստանում պատերազմին հաջորդող տարում:
GeoStat-ի տեղեկատվությամբ՝ ներդրումների ցուցանիշի նվազելու հիմնական պատճառը նշվում է մի քանի ձեռնարկատիրության անցումը Վրաստանի ռեզիդենտի սեփականության, ինչը օտաերկրյա ուղղակի ներդրումների քանակը նվազեցրել է 340,5 մլն ԱՄՆ դոլարով:
Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակի նվազումը համընկնում է կորոնավիրուսի համաճարակի ժամանակաշրջանի հետ: