Մինչև այս տարվա վերջ Թբիլիսիում դեղին միկրոավտոբուսներն ամբողջությամբ կփոխվեն: Այս մասին այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ քաղաքապետի՝ տրանսպորտային քաղաքականության համաձայն, մայրաքաղաքում կգործի ընդամենը 1000 նոր միկրոավտոբուս, իսկ մնացած երթուղիները սպասարկելու են 8 մետրանոց ավտոբուսները:
««Թբիլիսիի միկրոավտոբուսի» հետ բանակցությունները գրեթե ավարտված են: Ընկերությունը կապիտալ կներգրավի և, առաջին հերթին, կգնի մեր ձեռք բերած 300 միավոր միկրոավտոբուսը: Ձեռք կբերվի նաև լրացուցիչ 400 միկրոավտոբուս: Ամեն ինչ կավարտվի մինչեւ տարեվերջ: Առաջիկա օրերին Թբիլիսիի քաղաքապետարանը կհայտարարի մրցույթի ընթացակարգը», — ասել է Կախա Կալաձեն:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետի՝ տրանսպորտային քաղաքականության շրջանակներում ընթացքի մեջ է նաև դեղին ավտոբուսների փոխարինման գործընթացը: