Բիզնես ասոցիացիաները դիմել են կառավարությանը

Վրաստանի ծանր տնտեսական իրադրությունից ելնելով՝ Վրաստանի 8 բիզնես ասոցիացիաներ պահանջներով դիմել են կառավարությանը: Նամակում մասնավորապես նշված է, որ տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ միջին ու փոքր բիզնեսները երկրում փակվում են, ավելացել է նաև քաղաքական ճգնաժամը, ինչը շատ ավելի է խոչընդոտում երկրի զարգացմանը: Ստորև ներկայացնում ենք հիմնական  պահանջները՝

  • Երկիրը քաղաքական ճգնաժամից հանելու նպատակով կիրառել բոլոր հնարավոր միջոցները կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև երկխոսությունը շարունակելու համար,
  • Մշակել պանդեմիայի հետ կապված հարկային բարեփոխման ծրագիր/արտոնությունների փաթեթ (նվազագույնը մեկ տարով), հատկապես փոքր և միջին բիզնեսներին աջակցելու համար,
  • Կարճ ժամկետներում ներկրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը,
  • Հաշվի առնելով, որ առջևում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սպասվում Վրաստանում, կոչ  կառավարությանը հանդիպել բիզնես ոլորտի առաջատար ասոցիացիաների հետ, քննարկել հետագայում նախատեսվող սահմանափակումները, որպեսզի նրանք գոնե երկու ամիս շուտ պատրաստվեն կանոնակարգերին: