Մարգվելաշվիլին կբացի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից  խորհրդրանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  պաշտոնապես կբացի  խորհրդարանի առաջին նիստը:

Երկրի ղեկավարը  կշնորհավորի  9-րդ գումարման խորհրդրանի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Այս մասին  նոյեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ  Էկա Միշվելաձեն:

Վրաստանի ԿԸՀ-ը ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի 2016 թ. նոյեմբերի 18-ին: Օրենսդրության համաձայն, նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այն պաշտոնապես կբացի երկրի նախագահը: Առաջին նիստի ընթացքում կընտրվի օրենսդիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալներ, կձևավորվեն խորհրդարանական հանձնաժողովներն ու  կնշանակվեն դրանց  ղեկավարները:

 

Թողնել պատասխան