Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի ընդունում Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Ես չեմ հաշտվի ընտրությունների կեղծ արդյունքերի հետ և չեմ ընդունի դրանք»,-ասել է Սահակաշվիլին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրած տեսաուղերձում: Նրանում երկրի նախկին նախագահը ընդգծել է, թե 2016թ. ընտրությունները Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ էին կեղծիքների տեսանկյունից: Սահակաշվիլին, սակայն, երկիրը «կրկին ժողովրդավարական ուղու վրա վերադարձնելու» համար, Իվանիշվիլիի համախոհներին կոչ է անում աշխատել իր հետ միասին:
«Մենք, որքան հնարավոր է, պետք է արագ հասնենք Վրաստանի ժողովրդավարացմանն ու եվրոպական զարգացմանը: Պետք է ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանության բերենք նորմալ կառավարություն»,-ասել է Սահահակաշվիլին` ընդգծելով, որ ինքը Ուկրաինայում ներգրավված է «շատ մեծ գործերում», սակայն, չի պատրաստվում Վրաստնում միայնակ թողնել իր կողմնակիցներին: