Մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272 998 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 7 823 թեստավորում, որից 3 613-ը հակամարմինների թեստով, 4 210-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 193 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 886 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3 591:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.88%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.54%, վերջին 7 օրվանը՝ 1.67%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 64
- Աջարիա — 4
- Իմերեթի — 27
- Քվեմո Քարթլի — 4
- Շիդա Քարթլի — 7
- Գուրիա — 10
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 9
- Կախեթի — 18
- Մցխեթա Մթիանեթի — 4
- Սամցխե-Ջավախեթի — 0
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: