Առևտրի կենտրոններն ու շուկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրի ամբողջ տարածքով խանութները, առևտրի կենտրոններն ու բոլոր տեսակի շուկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին։

Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է սահմանափակումների փուլային վերացման ծրագրի շրջանակներում։

Վրաստանում առևտրի կենտրոններն ու խանութները աշխատանքը վերսկսեցին փետրվարի 1-ից, շուկաները՝ փետրվարի 8-ից, սակայն մինչ այս սահմանափակումները ուժի մեջ էին շաբաթ և կիրակի օրերին։