«Հանրապետական» կուսակցությունից հեռացած գործիչները ցանկություն են հայտնել հանդիպել, զրուցել ապագա անելիքների շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ Դավիթ Ուսուփաշվիլին:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հնարավոր է համագործակցի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, Ուսուփաշվիլին ասել է, որ նախագահի հետ նման խոսակցություն չի ունեցել:
Ուսուփաշվիլին ճշտել է` պատրաստվում է համագործակցել «Հանրապետական»-ի որոշ անդամների հետ:
«Միակ բանը, որ հաստատ գիտեմ, դա այն է, որ կզրուցեմ «Հանրապետական»-ի բոլոր այն անդամների հետ, ովքեր շարունակելու են իրենց գործունեությունն այդ կուսակցության շարքերում»,- հայտարարել է Ուսուփաշվիլին` ավելացնելով, որ ինքն առաջիկա 4 տարիների ընթացքում գործելու է ընդդիմադիր դաշտում, իսկ 2020թ. ծրագրում է լուրջ ակտիվություն ցուցաբերել:
Հատկանաշական է, որ «Հանրապետական»-ի ղեկավար կազմի նախկին անդամը երկրում նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն է տեսնում: