«Վրաստանի օրենսդրության տեղեկատու» կայքում Վրաստանի երեք օրենք արդեն հասանելի է նաև հայերենով: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի գիտակցության բարձրացման՝ «I Choose Equality» արշավի ֆեյսբուքյան էջում: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ հայերեն ու ադրբեջաներեն են թարգմանվել հետևյալ օրենքները՝
- Վրաստանի Սահմանադրություն https://bit.ly/2ZQyISe
-
Վրաստանի օրենք խտրականության բոլոր ձևերի վերացման մասին http://bit.ly/3pR3d4T
-
Վրաստանի օրենք Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և/կամ ընտանեկան բռնության, բռնության զոհերին պաշտպանելու և աջակցության մասին http://bit.ly/3aUa6ON
Հղումներով անցնելով կարելի է ներբեռնել օրենքների հայերեն տարբերակները: