Մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272 617 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 19 737 թեստավորում, որից 12 307 -ը հակամարմինների թեստով, 7 430 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 91 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 344 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 3 567:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.8 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.6 %, վերջին 7 օրվանը՝ 1.44%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 176
- Աջարիա — 17
- Իմերեթի — 48
- Քվեմո Քարթլի — 8
- Շիդա Քարթլի —30
- Գուրիա — 14
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 23
- Կախեթի — 19
- Մցխեթա Մթիանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 4
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 10: