Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատությունն աշխարհում 2021» հետազոտության համաձայն, Վրաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների շարքում: Վարկանիշում նախորդ տարվա համեմատ 1 կետով երկիրը նահանջել է և հնարավոր 100 միավորից ստացել է 61 միավոր:
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ 0 միավորը ամենից անազատն է, 100-ը` ամենաազատը: 2018 թվականին Վրաստանը 64 միավոր ուներ, 2019-ին` 63, իսկ 2020-ին՝ 61:
Freedom House-ը երկրների ազատությունների կատեգորիաներ է սահմանում. ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: Այս ամբողջ ընթացքում Վրաստանը շարունակում է մնալ «մասամբ ժողովրդավար երկրների» ցանկում:
Հետազոտության նոր մեթոդաբանության համաձայն՝ կազմակերպությունը 2 չափորոշիչով է գնահատում երկրի ազատության մակարդակը` քաղաքական և քաղաքացիական իրավունքներ: Քաղաքական իրավունքներին տրվում է 40 միավոր, իսկ քաղաքացիականին` 60:
Քաղաքական իրավունքների հատվածում Վրաստանը 23 միավոր է ստացել, իսկ քաղաքացիական մասում` 37: