Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին մարտի 3-ին կայցելի Թուրքիա: Հրավերը ստացել է թուրք կոլեգա Մեվլութ Չավուշօղլուից:
Այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները: Կքննարկվեն նաև տարածաշրջանային հարցեր:
Հիշեցնենք, փետրվարի 18-ին նախատեսված էր եռակողմ հանդիպում Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվեց Վրաստանի իշխանության հրաժարականի պատճառով: