Վրաստանում այսօր ոչ աշխատանքային օր է, նշում են մայրերի տոնը: Օրն ի սկզբանե ընտրվել էր որպես այլընտրանք մարտի 8-ին:
Տոնի պատմությունը կապվում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամասախուրդիայի անվան հետ, ով 1991-ին այն ներկացրեց խորհրդարանի հաստատմանը: Նոր տոնը պետք է փոխարիներ կանանց միջազգային օրվան: Մարտի 8-ը Գամսախուրդիայի հրամանով չեղարկվեց:
10 տարի անց, սակայն, 2002թ-ին, մարտի 8-ը կրկին տոնի կարգավիճակ ստացավ, երբ երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք խորհրդարանի որոշմամբ տոնը վերականգնվեց: Նախաձեռնությունն այն ժամանակ խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նինո Բուրջանաձեինն էր: Այդ օրվանից նշվում է երկու տոն՝ մարտի 3 և մարտի 8, երկուսն էլ ոչ աշխատանքային օրեր են հայտարարված: