Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 271 379 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 22 900 թեստավորում, որից 16 895-ը հակամարմինների թեստով, 6 005 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 163 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 686 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 532:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.01%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.78%, վերջին 7 օրվանը՝ 1.4%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 250
- Աջարիա — 7
- Իմերեթի — 57
- Քվեմո Քարթլի — 12
- Շիդա Քարթլի — 35
- Գուրիա — 30
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 30
- Կախեթի — 29
- Մցխեթա Մթիանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 2
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 3: