Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 270 918 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 17 947 թեստավորում, որից 13 244-ը հակամարմինների թեստով, 4703-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 523 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 520:
Դրականության ցուցանիշը՝ օրական 0,89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1,9%, վերջին 7 օրվանը՝ 1,44%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 73
- Աջարիա — 17
- Իմերեթի — 33
- Քվեմո Քարթլի — 5
- Շիդա Քարթլի — 3
- Գուրիա — 9
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 9
- Կախեթի — 6
- Մցխեթա Մթիանեթի — 3
- Սամցխե-Ջավախեթի — 1
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: