Թբիլիսիում մեկնարկել է միավորված ընդդիմության ակցիան:
Ընդդիմությունը Վրաստանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ու նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակցիայի մասնակիցները ֆիլհարմոնայի շենքի մոտից շարժվում են դեպի խորհրդարանի շենք, ապա կառավարության մոտ կլինեն ու կհնչեցնեն պահանջները: