«Ազատ դեմոկրատներ»-ի նախկին անդամ Վիկտոր Դոլիձեն չի մեկնաբանել իր՝ Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման պետնախարարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին տարածված լուրերը: «Առայժմ ծրագրեր չունեմ և մեկնաբանություններ չեմ անի»,- լրագրողներին հայտարարել է Դոլիձեն:
Հիշեցնենք, որ Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Բաքրաձեն, ով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել: