Ես երբեք չեմ խոստացել վերադառնալ` կոնկրետ օր, սակայն եթե պետք եղավ, կխոստանամ ու կկատարեմ խոստումս: Ես միշտ այդպես եմ անում:
Ռուսական «Дождь» լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա` ինքը միշտ պատրաստ է օգնել, միաժամանակ ցանկություն չուներ խանգարել ընդդիմության միասնությանը, քանի որ ընդդիմադիր ուժերին «դուր չէր գալիս իր հեղինակությունը»:
«Այո, ես Վրատանում բացարձակ աջակցություն ունեմ, ըստ հարցումների` Վրաստանում 60-70 տոկոսն ուզում է, որ ես վերադառնամ»,- վստահ է Սաակաշվիլին:
Ժամեր անց Վրաստանում մեկնարկելու է ընդդիմության մեծամասշտաբ ակցիան: