Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 337-ով, 10 մարդ մահացել է:
Կորոնավիրուսի մեկ օրվա ցուցանիշը 1,32%, 14 օրվանը` 2,2%, վերջին 7 օրվանը` 2,03:
StopCov-ի տվյալներով` պանդեմիայի ողջ ընթացքում երկրում 270 137 դեպք է հաստատվել:
Վերջին 24 ժամում քովիդ հյուրանոցները լքել է 320 մարդ, պանդեմիայի ողջ ընթացում ապաքիվել է 264 047, մահացել` 3 475 պացիենտ:
Նախօրեին 25 436 թեստ է արվել` այդ թվում` 17 311 անտիգենի, 8 125 ՊՇՌ: Կարանտինում 304 մարդ է, ստացիոնարում` 1 542, քովիդ հյուրանոցներում` 167: