Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, երեկ ուշ գիշերին հարձակում է տեղի ունեցել Formula հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանաիայի և նրա կնոջ բարեկամի վրա:
Գերատեսչության տեղեկատվությամբ, գործի առթիվ ձերբակալվել է 3 անձ:
Հետաքննությունը պարզել է, որ հարբած վիճակում գտնվող մեղադրյալները ֆիզիկական բռնություն են գործադրել լրագրողի և նրա կնոջ բարեկամի հանդեպ: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ազատազրկում 1-2 տարվա ժամկետով:
Տեղի ունեցածին արդեն անդրադարձել են Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, թե՛ իշխանական, և թե ընդդիմադիր գործիչներ ու դատապարտել լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը: