Վրաստանի կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդն այսօր՝ փետրվարի 24-ին ներկայացրեց սահմանափակումների վերացման հաջորդ փուլերը: Թեև որոշ սահմանափակումներ կմնան ուժի մեջ, սահմանափակումների մեծ մասը վերացվել է: Ստորև ներկայացնում ենք սահմանափակումների վերացման ժամանակացույցը՝
Վաղվանից՝ փետրվարի 25-ից՝
- Բացվում են լեռնային հանգստավայրերը,
- Միջհամայնքային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը։
Մարտի 1-ից՝
- Գործունեությունը կվերսկսեն նախադպրոցական հաստատությունները, երկու շաբաթը մեկ անգամ աշխատանկիցների 20%-ը կթեստավորվի,
- Բարձրագույն և մասնագիտական հաստատությունները գործնական, լաբորատոր գործունեությունը կվերականգնեն և քննությունները կկարողանան հանձնել տեղում,
- Աշխատանքը կվերսկսեն թանգարաններն ու գրադարանները,
- Բաթումիում կբացվեն փակ ռեստորանները (բացի շաբաթ-կիրակի օրերից),
- Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ։
Մարտի 8-ից՝
- Առևտրի կենտրոնները, շուկաները, խանութները (ոչ մթերային) կկարողանան գործել նաև շաբաթ-կիրակի օրերին,
- Ողջ Վրաստանի մասշտաբով փակ ռեստորանները կվերսկսեն աշխատանքը,
- Լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները կվերսկսեն աշխատանքը։
Մարտի 15-ից
- Համալսարանները կվերսկսեն աշխատանքը լսարաններում,
- Գործունեությունը կվերսկսեն սպորտային դահլիճները,
- Գործունեությունը կվերականգնեն դպրոցական խմբակները,
- Թատրոնները, խմբակները, մասնագիտական անսամբլները կկարողանան փորձեր անցկացնել։
Ապրիլի 1-ից՝
- Թատրոնները, անսամբլները լիովին կվերսկսեն աշխատանքը։
Ուժի մեջ է մնում՝
- «Պարետային ժամը»՝ տեղաշարժի արգելքը 21:00-05:00
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։