ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը զսպվածության կոչ է անում

Մելիայի ձերբակալման հատուկ գործողության թեմայով միջազգային հանրության խիստ մեկնաբանությունները չեն դադարում: Հարցին անդրադարձել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավկովկասյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Դիտիր Բուշատը, ով նաև Ալբանիայի նախկին արտգործնախարարն է: Վերջինս կողմերին կոչ է անում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների համաձայն գործել:

«Ուշադրությամբ հետևում եմ Թբիլիսիում զարգացող իրադարձություններին: Ես՝ որպես ԵԱՀԿ ԽՎ հարավկովկասյան հարցերով հատուկ ներկայացուցիչ, կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին  զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտականությունների իրականացմանը»,- գրել է նա թվիթերյան էջում: