Նախօրեին երեկոյան, Վրաստանի կառավարության վարչակազմը տարածել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը՝ ուղղված ընդդիմությանը: Ղարիբաշվիլին կոչ է անում խոսել ոչ թե այն բաներից, որ բաժանում են ընդդիմությանն իշխանությունից, այլ այն մասին, ինչը միավորում է իրենց:
«Երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին ոչ թե հակառակվելու, այլ բանակցություններ վարելու ժամանակն է: Առաջարկում եմ բոլոր խելամիտ ընդդիմադիրներին մտնել խորհրդարան ու երկրի գործադիր մարմինն օգտագործել՝ որպես բանակցությունների հարթակ: Մենք պատրաստ ենք ցանկացած երկխոսության, ցանկացած ձևաչափում: Միասին հոգանք մեր պետականության ու անկախության հաստատման համար, ժողովրդավարության համակարգի հզորացման, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման, ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրման համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: