Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 443 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 438 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 19 051 թեստավորում, որից 11 825-ը հակամարմինների թեստով, 7226-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 246 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 257 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3463:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2,33%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,36%, վերջին 7 օրվանը՝ 2.36%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 213
- Աջարիա — 15
- Իմերեթի — 61
- Քվեմո Քարթլի — 12
- Շիդա Քարթլի — 37
- Գուրիա — 26
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 39
- Կախեթի — 24
- Մցխեթա Մթիանեթի — 9
- Սամցխե-Ջավախեթի — 1
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: