Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երկրում զարգացած իրադարձությունների վերաբերյալ:
«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, կառավարությունը դժվար ընտրություն ունի՝ հնարավորինս շուտ գտնել իրավական գործիքներ և ազատել Նիկա Մելիային բանտից, այնուհետև արդյունավետ քայլեր ձեռնարկել լուծում գտնելու համար, որը կկանխի երկիրը ամենաբարդ առճակատման մեջ մտնելուց»,- գրում է Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլիի խոսքով, վերոնշյալի այլընտրանքը, անկասկած, կլինի զգալի հետընթաց և շեղում այն հետագծից, որը Վրաստանի բնակչության ամենամեծ մասի ընտրությունն է` ժողովրդավարական արևմտյան երկրների ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար: