Հաշվի առնելով Կախա Կալաձեի ամբիցիաները, կարծում են նա նախագահի պաշտոն է ուզում,- այս մասին հայտարարել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:
Խուխաշվիլին կարծում է, որ Կալաձեի վերադարձը էներգետիկայի նախարարություն նրա համար բավարար չէ: «Կարծում եմ նա նախագահ դառնալու նկրտումներ ունի»,-ասել է Խուխաշվիլին: Ինչ վերաբերում է Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահ դառնալու հավանականությանը, Խուխաշվիլիի վարկածով նախկին վարչապետը չի դիտարկվում որպես ռեալ թեկնածու:
««Վրացական երազանքում» ակտիվ քննարկումներ են ընթանում խորհրդարանի ղեկավարի թեկնածուների շուրջ եւ եթե հետեւենք դրանց տրամաբանությանը, ապա Դավիթ Ուսուփաշվիլիին կփոխարինի Իրակլի Կոբախիձեն»,- նշել է քաղաքագետը: