Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 19 869 թեստավորում, որից 13 410-ը հակամարմինների թեստով, 6 459-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3457:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2,48%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 244
- Աջարիա — 7
- Իմերեթի — 59
- Քվեմո Քարթլի — 22
- Շիդա Քարթլի — 35
- Գուրիա — 39
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
- Կախեթի — 40
- Մցխեթա Մթիանեթի — 8
- Սամցխե-Ջավախեթի — 4
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: