Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային ձերբակալելուց հետո նրա համակիրները շարունակում են մնալ կուսակցության գրասենյակի մոտ, ոստիկանության հետ այս պահին բախումներ չկան: Շենքում որոշ սենյակներ ավիրված են: ՄԱՇ-ի աջակիցներն անհնազանդություն են ցուցաբերում, հայհոյում ոստիկաններին, սակայն այս պահին տեղում իրավիճակը կայուն է: