Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը որակել է որպես «ընդդիմության մեծ հաղթանակ»։
«Ուզուրպատոր կառավարության վարչապետը հրաժարական տվեց` չցանկանալով Իվանիշվիլիի արյունահեղության ու մարդկանց մասսայական ցրման պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Սա իսկապես միասնական ընդդիմության, Նիկա Մելիայի ու վրաց ազգի մեծ հաղթանակն էր», — ասել է նախկին նախագահն` իր ֆեյսբուքյան կոչում։
Նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին` «գնալ ավելի շատ կոնսոլիդացիայի` վրաց ազգի կամքը կատարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար»։
Սրա համար, ըստ քաղաքական գործչի, պետք է գործի դնել դիվանագիտական կորպուսը։