Ժամը 20:00-ի դրությամբ, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլին ընտրողների ակտիվությունը կազմել է 37,5 տոկոս: Ինչպես հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 929․ 265 քաղաքացի: ԿԸՀ-ի խոսնակի տեղեկատվությամբ, նախնական տվյալներով առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Մցխեթայի թիվ 37-րդ մեծամասնական ընտրատարածքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 62.53 տոկոսը:
Բարձր ակտիվություն է գրանցվել նաեւ Ախալցիխե/Ադիգենի (56.27 տոկոս) և Լանչխութի/Չոխատաուրիի (52.27տոկոս) ընտրատարածքներում։
Նվազ ակտիվություն է նկատվել հատկապես Գորիում և Զուգդիդիում։ Գորիի թիվ 41-րդ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 21.84 տոկոսը, իսկ Զուգդիդիի թիվ 65-րդ ընտրատարածքում՝ 25.64 տոկոսը: