Փոնիճալայում նախօրեին տեղի ունեցած կնոջ և նրա երեքամյա դստեր սպանության պատճառը կողոպուտը չի կարող լինել, քանի որ տնից ոչինչ չի գողացվել:
Սա հասատատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Հիշեցնենք` երեսունհինգամյա Նինա Ռոմանաձեի և նրա երեխայի մարմինները հայտնաբերվել էին փետրվարի քսաներկուսին` իրենց բնակարանում: Կնոջ դին եղել է մուտքի մոտ, փոքրիկը` ննջասենյակում` այրված վիճակում:
Ռոմանաձեն սպանվել է պարանոցի շրջանում կտրող-ծակող գործիքի հասցրած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից: Մահացածի ամուսնուն հարցաքննել են ողջ գիշեր, սակայն հարցաքննության մանրամասները առայժմ չեն հրապարակվում:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգքրի 109 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն`ծանրացնող հանգամանքներով: Հանցագործության հանգամանքները ճշտվում են:
Տեղեկությունը և լուսանկարը` «Interpressnews» -ի: